Օգտագործման կանոններ
Գաղտնիություն
Օգտագործման կանոններ
Վերջին թարմացում: 2026 թ. հունվարի 9
Ընդհանուր դրույթներ
- Սույն Օգտագործման Պայմանները (այսուհետ՝ «Պայմաններ») սահմանում են https://homunity.am «Հոմյունիթի» Հավելվածի (այսուհետ՝ «Հավելված») օգտագործման պայմանները «ԱՐԹ-ՌԵԶԻԴԵՆՍ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության (այսուհետ՝ «Ընկերություն») և Հավելվածի Օգտատիրոջ (այսուհետ՝ «Օգտատեր») միջև։
- Հավելվածը պատկանում է Ընկերությանը և կառավարվում է նրա կողմից։ Այն նախատեսված է բացառապես տվյալ համատիրության անդամների (բնակիչների կամ սեփականատերերի) ներքին օգտագործման համար և չի ծառայում որևէ առևտրային կամ հանրային նպատակների։
- Հավելվածից օգտվելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն Պայմաններով և Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ։ Եթե Օգտատերը չի համաձայնվում Պայմաններից որևէ դրույթի հետ, ապա նա պետք է դադարեցնի Հավելվածի օգտագործումը։